Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ապրիլի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչում է Մոցարտի «Ռեքվիեմը»: Այն ղեկավարում է ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:
Համերգին ներկա է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերնդտը, երիտասարդ, տաղանդավոր մեցցո-սոպրանո Սոֆյա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։