Լուրեր
Հայ ծանրորդները «Հայաստանի օլիմպիական տանը» հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ

Փարիզի Օլիմպիական խաղերի նորընծա փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, ծանրորդներ Գարիկ Կարապետյանն ու Անդրանիկ Կարապետյանն այսօր հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Միջոցառմանը մասնակցել են

Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը: «Տարազնավուր» ինքնատիպ համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Համերգային հիմնական կատարումներով հանդես

Իջևանում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը

«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի երկրորդ կանգառն այս անգամ Իջևան քաղաքն էր։ Օգոստոսի 10-ին` ժամը 19:30-ին, Իջևանի շատրվանների հրապարակում կայացել է հայ-վրացական բացառիկ համերգային երեկոն։ Ելույթ են ունեցել սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը, ինչպես նաև Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեն և

Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական փոխչեմպիոն

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 467 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալը: Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Բահրեյնը ներկայացնող Գոռ

Դանիել Դանիելյանը «Gyumri Art Week 2024» փառատոնի շրջանակում ներկա է եղել Սվետլանա Նավասարդյանի մենահամերգին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտ Լաբ Գյումրի» և «Գյումրի արտ վիք» ՀԿ-ները օգոստոսի 2-18-ն իրականացնում են «Gyumri Art Week 2024» ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված նկարիչ, քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին: Փառատոնն անցկացվում

Խրախուսելով ստեղծարարությունը. մեկնարկում է «Պաննո» արվեստի տան մշակութային ծրագիրը

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ազդարարում է ՊԱՆՆՈ արվեստի տան մշակութային ծրագրի մեկնարկը, որը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 19:00-ին: ՊԱՆՆՈ արվեստի տունը Մայր թատրոնի նոր հարթակն է, որի նպատակն է աջակցել մշակութային ազատ և անկաշկանդ հաղորդակցմանը՝

Գևորգ Հակոբյանն առաջնախաղով հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը 9 ներկայացմամբ հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում` Պուչինիի «Տոսկա» օպերայում Սկարպիայի դերերգով: Քննադատ Գորդոն Ուիլյամսը (Opera Wire, 11.07.2024) նշել է. «Հայազգի Գևորգ

«Հայաստանի օլիմպիական տունը» հյուրընկալել է Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին ու Երվանդ Մկրտչյանին

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ինչպես նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տուն», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության,

«Հուսամ՝ արդարությունը կվերականգնվի». Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում: 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող,