ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Կեչառիս վանական համալիր, որտեղ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների աջակցությամբ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:
Բարեկարգման աշխատանքների ընթացքում ավելի վաղ նշմարվել էին մշակութային շերտեր, և աշխատանքներն ընդհատվել էին՝ հնագիտական պեղումների իրականացման համար:
Հնագիտական ուսումնասիրություններն իրականացվում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից: Պեղումների արդյունքում բացվել են բազմաթիվ տապանաքարեր, որոնցից մի քանիսը՝ արձանագիր: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև Կեչառիսի վանքի տարածքի վաղագույն եկեղեցու հիմքեր, այլ կցակառույց և այլն:
Պեղումները շարունակվում են, իսկ բարեկարգման աշխատանքները կվերսկսվեն միայն պեղումների արդյունքներից հետո իրականացված և հաստատված նախագծային փոփոխություններից հետո: