Լուրեր
«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները տեղի կունենան Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվող «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները կանցկացնի Երևանում: Կրթական

Մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից`

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են: Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։ Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։

Ստեղծարար ոլորտի զարգացմանը միտված նոր ծրագիր

Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և

Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի

Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և «Փարիզի թանգարաններ» հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության

Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն հրատարակվել է լատվիերենով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն: Գրքի թարգմանիչն Իլզե Պաեգլե-Մկրտչյանն է, լույս է ընծայել «Պետերգայլիս» հրատարակչությունը: https://www.petergailis.lv/ «Անուրանալի

«ՌեԱ» փառատոնի շրջանակում մեկնարկել է ReA Comics Art ծրագիրը

«ՌեԱ» 16-րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում ազդարարվել է ReA Comics Art ցուցահանդեսային ծրագիրը, որի նպատակը հայկական պատկերապատման արվեստի զարգացման խթանումն է։ Ցուցադրության բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Մենք վստահ քայլերով շարժվում