Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են 2024-25 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունները վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի այս տարվա մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք, որի շուրջ ներկայում ընթանում է ուսումնասիրություն, և առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի: Միաժամանակ նշենք, որևէ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների
Լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում արդեն երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում
«Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» շահագրգիռ կողմերի միջև տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Քննարկմանը կարևորվել է այն հանգամանքը, որ
Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները շարունակվել են նաև այսօր: Միջոցառումների շարքում սահիկաշարով ներկայացվել է նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը մասնակցել է քննարկմանը և
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում օգոստոսի 12-ին ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում անցկացվել են մի շարք միջոցառումներ։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի դրոշակակիրը եղել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: ՀՀ
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 707,338.4 հազար դրամ գումարի չափով: Մասնավորապես նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային