Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում շարունակվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը:
Մրցումային երրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Առաջին տարիքային խումբ՝
Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Վերին Գետաշենի միջնակարգ՝ 46:7
Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 - Հնաբերդի Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ ՝ 42:8
Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց - Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց՝ 41:33
Կապանի թիվ 13 հիմնական դպրոց - Արենիի միջնակարգ դպրոց՝ 29:21
Երկրորդ տարիքային խումբ՝
Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց - Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց՝ 23:75
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:
Հանդիպումներն անցկացվում են Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Մուտքն ազատ է. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին:
Ապրիլի 17-ի խաղացանկը՝ կից: