Ամփոփվել են 2026 թվականի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի հայտերը: Մրցույթին ներկայացված նախագծերը քննել և 2026 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը, որի որոշումը ևս հաստատվել է նախարարի հրամանով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գերմանիայում մասնակցել է աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսուցման զարգացման և ՄԿՈՒ ոլորտում տարվող քաղաքականության համապատասխանեցման ուղղությամբ հրավիրված միջկառավարական հանդիպմանը։ Քննարկման ընթացքում ներկայացվել են իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Վահե Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Նախնական փուլում Աղասյանն առավելության է հասել Բուլղարիայի, Իսպանիայի և Մոլդովայի ներկայացուցիների նկատմամբ, կիսաեզրափակչում հաղթել է բելգիացի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (նոյեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ԿԳՄՍ նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 69 կգ քաշային Մերի Միսակյանը երկամարտի 210 կգ արդյունքով (92+118) բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Պոկում վարժությունում Միսակյանը բարձրացրել է նախ 88, ապա 92 կգ կշռող
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի և Մ23 տարեկանների առաջնություններում 79 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը երկամարտի 338 կգ արդյունքով (150+188 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրել է 145 կգ ու
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երրորդ անգամ կմեկնարկի Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը։ Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարաության, Արարատի մարզպետարանի, Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ: Նոյեմբերի 1-9-ը հանրապետության 11 թատրոններ հանդես կգան իրենց
ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և
Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հատկացնում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը