2026 թվականին լրանում է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը․ այս կապակցությամբ Վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:

Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը պետք է ներառի՝

  • Հայտատուի դիմումը
  • Հայտատուի մասին ամփոփ տեղեկատվություն
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի հայեցակարգը
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի նախահաշիվը
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի իրականացման վայրը
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի իրականացման ժամկետը և տևողությունը

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը ներառյալ՝ էլեկտրոնային փոստի միջոցով /tigran.grigoryan@escs.am/:

Հիշեցնենք՝ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում։