Ապրիլի 30-ին Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախմբի համերգասրահում տեղի կունենա «Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախումբ–40» խորագրով համերգ-դասախոսություն՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի և նվագախմբի մասնակցությամբ։ Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը։
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ: