Լուրեր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, պարարվեստի սիրահարներ, ամեն տարի ապրիլի 29-ին աշխարհը նշում է Պարի միջազգային օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում այն վաղուց գտել է իր արժանի տեղը՝ համախմբելով պարի սիրահարներին և պարարվեստի գործիչներին: Պարն

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ աշխարհի 2029 թվականի մինչև 20 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտը։ Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում: Հայաստանի ֆուտբոլի

Մեկնարկել է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագիրը

ՀՀ Կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ մեկնարկում է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագիրը։ Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք,

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

Ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։ Երաժշտական

Տեղեկատվական հանդիպում՝ ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների առաջարկների հավաքագրմանն ընդառաջ  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին մասնակցելու տեղեկատվական հանդիպման՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրման նախաձեռնությանը։ Հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ)։

Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։ Բացման խոսքով

Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։ Ծրագրի մասնակիցները ստացել են հավաստագրեր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և

Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում մայիսի 3–11-ը տեղի կունենան հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։ Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, կցուցադրվի «Իմ սիրտը լեռներում է» դրաման՝ հիմնված Վիլյամ Սարոյանի ստեղծագործության վրա։