Լուրեր
ՀՀ դպրոցականների հաջողությունները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում

Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադային Հայաստանը ներկայացնող 37 մասնակիցներից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե: Օլիմպիադան, որը կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, փետրվարի 15-23-ը տեղի է ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Օլիմպիադային մասնակցել են

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին տեղն է գրավել աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում

Մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հենացատկեր վարժությունում: Դավթյանը 14.983 միավոր է վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին՝ 14,600

Խմբակներ և նախագծային ուսուցում. ուժի մեջ է մտել նոր կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի փետրվարի 18-ի 05-Լ հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական, ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. ավարտվել է մարզային փուլը

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարում արդեն ավարտվել է մարզային փուլը, որին մասնակցել է 1594 հոգի: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը: Սերգեյ Աբրահամյանի

Հայ պատանի մարզիկները Վլադիվոստոկում կմասնակցեն «Ասիայի երեխաներ» VII միջազգային մարզական խաղերին

Հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում կայանալու են «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մրցաշարին 45 երկրի պատանի մարզիկներ կմասնակցեն, իսկ Հայաստանը ներկայացուցիչներ կունենա շուրջ 10 մարզաձևում՝ բռնցքամարտ, կուրաշ, սամբո, լողափնյա

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում են

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում եզրափակիչ են դուրս եկել օղակներ վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ նժույգթափերում կատարել է նոր տարր, որը

Հաստատվել է ՀՀ-ում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի կազմը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված հուշամրցաշարին

Երևանում ավարտվել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի ազատ ոճային երիտասարդ ըմբիշները: Մրցաշարին 65 ըմբիշ է մասնակցել, որից 9-ը՝ Վրաստանից: Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Հելբերտ Սահակյանը (57

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը՝ ՀՖՀՀ-ում

Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը։ Այն կրում է «Ճկուն և որակյալ բարձրագույն կրթության որակի ապահովման միտումներն ու մարտահրավերները COVID-19 համավարակից հետո» խորագիրը: Ֆորումը կազմակերպվել է