Երևանի թիվ 180 դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի գրող, հրապարակախոս, գրականագետ, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը Երևանի պետական համալսարանի հետ մայիսի 20-ին անցկացրել է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։ Ողջույնի խոսքով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանների միջազգային օրվա շրջանակում այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շնորհավորել թանգարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շրջել ցուցասրահներով: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցությանն (AESA) ամենամյա գիտական 22-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը: Գիտական օլիմպիադայի հիմնական նպատակն է դպրոցականների շրջանում խթանել ճարտարագիտության և գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը: Այս
Կոլումբիայի կրթական վարկերի և տեխնիկական հետազոտությունների ինստիտուտն (ICETEX) իրականացնում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված «Beca Colombia 2023-2» կրթաթոշակային ծրագիրը: Կրթաթոշակները նախատեսված են այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք չեն բնակվում Կոլումբիայում, չունեն Կոլումբիայի քաղաքացիություն, նախկինում չեն հանդիսացել
Թանգարանների սիրելի՛ աշխատողներ, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր: Թանգարանային հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակիցը և ջատագովը:
Տավուշի մարզում կազմակերպվել է «Ապրել միասին, սովորել միասին» դպրոցական ներառական թատերախմբերի մարզային փառատոն: «ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ծրագրի շրջանակում իրականացված փառատոնը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։ Նախարարին ուղեկցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի
ՀՀ գիտության կոմիտեում ամփոփվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթը, որը հայտարարվել էր 2022 թ. դեկտեմբերին: Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և