Կոլումբիայի կրթական վարկերի և տեխնիկական հետազոտությունների ինստիտուտն (ICETEX) իրականացնում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված «Beca Colombia 2023-2» կրթաթոշակային ծրագիրը:

Կրթաթոշակները նախատեսված են այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք չեն բնակվում Կոլումբիայում, չունեն Կոլումբիայի քաղաքացիություն, նախկինում չեն հանդիսացել այս ծրագրի շահառու և ունեն մասնագիտական կամ բակալավրի կոչում:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել https://bit.ly/45cRELf հղման միջոցով՝ մինչև 2023 թվականի հունիսի 12-ը:

Մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերից: