ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական ժողովին և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությանը և գործունեությանն առնչվող հարցեր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբելյանն այսօր այցելել են Հրազդան մարզադաշտին հարող տարածքում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը կրթության ոլորտի վերաբերյալ: Այս ձևաչափով քննարկումները կազմակերպվում են նախարարի նախաձեռնությամբ, և առաջին հանդիպումն անցկացվել է Արարատի մարզում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել դասախոսությամբ: Պատվիրակությանն ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա կարևորել է Էստոնիայի հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով
Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։ Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին, ուսուցման որակի բարելավմանը, ուսուցիչների վերապատրաստումների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում ներկա է եղել «Հին Ասորեստանի մշակութային ժառանգությունը» խորագրով միջոցառմանը: Ասորական Նոր տարվա տոնակատարությանը նվիրված միջոցառման շրջանակում 6-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են հնագույն Ասորեստանի լեզուն, մշակույթը,
Վերջին տարիներին Կառավարությունը խոշոր սպորտային միջոցառումների և մրցաշարերի հյուրընկալման հետևողական քաղաքականություն է վարում, որն ուղղված է միջազգային հարթակներում ՀՀ դիրքերի ամրապնդմանը։ Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծման ծրագրի քննարկման ժամանակ։