ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սիլվիա Շմիդթին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Շիրակի մարզի Անի համայնքում մասնակցել է «Անի ձմեռ-2026» ամենամյա մարզամշակութային միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը: «Անի ձմեռ-2026» միջոցառմանը մասնակցել են
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում: Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500մ
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում մեկնարկել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) FormA եռօրյա վերապատրաստման ծրագիրը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդողների և ղեկավարների համար: Ծրագիրը կանցկացվի փետրվարի 23-25-ը: Վերապատրաստման դասընթացի մեկնարկին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
Հայաստանն առաջին անգամ կընդունի Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Փետրվարի 27-ից մեկնարկելիք առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդիպել են լրագրողների
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ անցկացված կազմկոմիտեի նիստում հաստատվել են օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։ Ըստ այդմ՝ գործուղման միջոցով
Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է «Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակի» (KNB) հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները՝ 2026-2027 ուսումնական տարում Անդալաս համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։ Դիմումները պետք է ներկայացնել առցանց մինչև 2026 թվականի մարտի 31-ը
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը 14․366 միավոր է հավաքել: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով 5-րդն