Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան:
Հյուրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի մշտական ցուցադրության սրահներում:
Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը համալրած միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկին՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկին, ինչպես նաև դիտել են «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» ժամանակավոր ցուցադրությունը։