Լուրեր
Դրամաշնորհային մրցույթ՝ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին. ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ, մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ

«Երաժշտություն պատերազմի ժամանակ». Կիրիլ Գերշտեյնի և Ռուզան Մանթաշյանի բացառիկ համերգը Երևանում

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Երաժշտություն պատերազմի ժամանակ» խորագրով բացառիկ համերգ՝ աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի և ժամանակակից օպերային արվեստի փայլող աստղ, մեծ ճանաչում ունեցող սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությամբ։ Հնչել են Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ռավելի ստեղծագործություններից։

Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համառոտ ներկայացրել է նախագծով առաջարկվող լուծումները և փոփոխությունները: «Օրենքի ընդունմամբ կունենանք

Լրացուցիչ ֆինանսավորում թատերահամերգային կազմակերպություններին՝ ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման արդյունքում

ՀՀ կառավարության նախորդ շաբաթվա որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում, որի արդյունքում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնին կհատկացվեն հավելյալ միջոցներ՝ փաստացի

«Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում

Մեդալների առատություն՝ Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադայում

Ինդոնեզիայի Բալի քաղաքում հունիսի 26-30-ն անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 5-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել է Հայաստանի 8 դպրոցի 21 աշակերտ։ Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական երկու փուլերը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ

«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Տերյան» մշակութային կենտրոնն իրականացնում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնամասշտաբ ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Ստրասբուրգ քաղաքում կայացել է ցուցադրություն՝ միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը: Նախագծի

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռ

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի նիստերի դահլիճից կտեղափոխվեն Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան («Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ): Որմնանկարների տեղափոխման աշխատանքները սկսվել են գարնանը, և այդ նպատակով

Սերբիայում ուսանելու հնարավորություն

Սերբիայի Հանրապետության կառավարությունը «Աշխարհը Սերբիայում» կրթական ծրագրի շրջանակում ՀՀ ուսանողներին տրամադրում է 2 կրթաթոշային տեղ։ Կրթաթոշակը ներառում է սերբերենի դասընթաց 2025-2026 և կրթություն Սերբիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2026-2027 ուսումնական տարիների ընթացքում: Թեկնածուն կարող է հավակնել կրթաթոշակին, եթե տարիքը չի