ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ն ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Հենք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Լիճք, Ծակքար, Վարսեր, Գեղամավան համայնքներում իրականացվում է «Ավանդական խաղերի գրառումներ Գեղարքունիքի մարզում» ծրագիրը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև սեպտեմբերի 16-ը: Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ -
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Գոշ գյուղում ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնին: Այս տարի «Ճախրուկ» ներառական փառատոնին ընդգրված էր
Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում ամռանը իրականացվել է 24 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 353 մասնակից: Ամռան ամիսներին գրանցվել է 311 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 9987: Մարզային գրադարանում իրականացվել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են եղել հանրապետության մի շարք նորակառույց դպրոցների բացման արարողությանը: Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով նրանք շնորհավորել
Գիտելիքի և դպրության օրվա շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 500 երեխաներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններից. նրանց համար
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը: Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին՝ տեղեկացնելով, որ այս տարին նախարարությունը հայտարարել է՝
Այսօրվանից մեկնարկում է 2024-2025 ուսումնական տարին: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ և շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին: Նախարարի տեղակալի առաջին կանգառը Երևանի թիվ 167 հիմնական դպրոցն էր: Արաքսիա Սվաջյանը