ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ «Արևիկ» մանկական գրատունը կազմակերպում է ժամանակակից հայ գրող Տաթևիկ Ավետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանություն և ստեղծագործական աշխատարան։
Միջոցառման ընթացքում երեխաները հնարավորություն կունենան լսելու հեքիաթի թատերայնացված ընթերցանություն և մասնակցելու քննարկման, ինչպես նաև էկո բաժակներում կտնկեն սերմեր և կսովորեն՝ ինչպես խնամել բույսերն ու հոգ տանել դրանց համար:
Ծրագրի նպատակն է խթանել երեխաների՝ ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը, զարգացնել նրանց ստեղծագործական մտածողությունը և ձևավորել հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ։
Միջոցառումը տեղի կունենա Ազգային տիկնիկային թատրոնում մարտի 25-ին՝ ժամը 15:00-ին, մարտի 26-ին՝ ժամը 15:00-ին և մարտի 27-ին՝ ժամը 17:00-ին: