Լուրեր
«Կատարելագործվելն իմ բնույթն է, իմ էությունը». ՀՀ վաստակավոր մանկավարժ Նորա Այվազյան

ՀՀ վաստակավոր մանկավարժ Նորա Այվազյանն ավելի քան 50 տարի դասավանդում է ջութակ: Նա աշխատում է Պ. Ի. Չայկովսկու և Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում, Մշակութային աջակցության հիմնադրամի մեթոդիստ է: Վաստակավոր մանկավարժը, չնայած իր անցած բեղուն ճանապարհին, մասնագիտական հարուստ և պատկառելի

Ալֆրեդ Քոչարյանը այցելել է Արագածոտնի մարզի վերականգնվող հուշարձաններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի: Այցի նպատակն էր ընթացիկ

Ամփոփվել է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթը

Ամփոփվել է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ

Շինարարության ոլորտում ներդրվել է նոր՝ պահանջարկ ունեցող մասնագիտություն

ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների շրջանում պետության համար ռազմավարական նշանակության ոլորտների մասնագիտություններն առավել գրավիչ դարձնելու համար նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը: Այս ուղղություններով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50 հազար դրամ կրթաթոշակ է տրամադրում

Կներդրվի օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային համակարգ

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդներն այսուհետ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են դիմել էլեկտրոնային համակարգի միջոցով: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում` փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-ն որոշման մեջ:

Յորքի եվրոպական համալսարանն առաջարկում է մագիստրոսական ծրագիր

Բրիտանական Յորքի եվրոպական կամպուս Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր վեց ուղղություններով: Առաջարկվում է նաև մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում աշխատող

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ ամառային կրթամշակութային ծրագիր Դեբետում. քննարկում փոխնախարարների հետ

Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության,

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Արմեն Արայի Բարսեղյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N

Հայագիտական գործունեությունը Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանում. Սոնա Հարությունյան

ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հուլիսի 19-22-ն անցկացրել է Հայագիտական միջազգային կոնգրես, որը միավորել էր աշխարհի բոլոր խոշոր համալսարանական գիտական կենտրոնների հայագիտական հանրությունը ներկայացնող մասնագետներին: Կոնգրեսին իր մասնակցությունն է