Լուրեր
«Երկնագույն շան աչքերը». պրեմիերա Գյումրու թատրոնում

Սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» 1 գործողությամբ դրամայի առաջնախաղը: Այս անգամ «Երկնագույն շան աչքերը» հանդիսատեսին կներկայացվի նոր հերոսներով ու գույներով` երիտասարդ դերասանների

Հանդիպում՝ «Արվեստ առանց սահմանների» միջազգային պլեների մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդիպել է Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ իրականացվող «Արվեստ առանց սահմանների» միջազգային պլեների մասնակիցների հետ։ Հայաստան են ժամանել Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ, Ի. Ե. Ռեպինի անվան ակադեմիայի և պետական համալսարանի դասախոսներ:

Արարատյան վերելք 190. կկայանա լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը

Սեպտեմբերի 27-ին լրանում է Խաչատուր Աբովյանի և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: Պատմության մեջ սա Արարատ լեռան առաջին գիտական ուսումնասիրությունն էր, և բիբլիական առասպելի հետ ջրհեղեղյան հերոսից՝ Նոյից հետո՝ առաջին վերելքը (1829 թ. սեպտմբերի

Թատերական տոն Լոռիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 20-ին Թումանյանի «Անուշով» (ներկայացման բեմադրող ռեժիսոր` Վահե Շահվերդյան) բացվել են Աբելյանական 88-րդ թատերաշրջանը, «Աբելյանական» 3-րդ հանրապետական և «Թատերական Լոռի» 25-րդ միջազգային փառատոները: Փառատոնային տրամադրությունը Վանաձորում կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը: Այս տարի փառատոնին մասնակցում

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնի շրջանակում անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ արդեն 8-րդ անգամ իրականացվող «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 21-25-ը. բացման արարողությունը տեղի է ունեցել Բյուրականում գտնվող «Տոնացույց» կենտրոնում: Ծրագրին արտերկրից մասնակցում է 2 խումբ. Իրանի Իսլամական

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը` աշխարհի չեմպիոն

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (89 կգ քաշային կարգ) դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն: Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոնը կատարել է 2 արդյունավետ մոտեցում՝ 167 կգ արդյունքով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Մկրտչյանը հաջողությամբ է կատարել 204

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոն

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը: Այն կազմակեպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Փառատոնի գլխավոր հովանավորը «Արդշինբանկն» է: Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտաս»

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակի մարզում

Շիրակի մարզի Ամասիայի մանկական արվեստի դպրոցը կանցկացնի «Իմ Կոմիտասը» խորագրով միջոցառումների շարք, որը խոնարհում և խնկարկում է Մեծ Վարդապետի 150-ամյա հիշատակին: Միջոցառումների շարքը կբացվի սեպտեմբերի 24-ին` ուսումնագիտական հավաքով, որի ընթացքում Գյումրիից և Երևանից հրավիրված երաժշտագետներն ու կոմիտասագետները կկարդան դասախոսություններ, կանցկացնեն երգի

Գրքի երևանյան երրորդ փառատոնի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը 2019 թվականի նոյեմբերին կիրականացնի Գրքի երևանյան երրորդ փառատոնը, որի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում. ◆ Արձակ (երկու մրցանակ) ◆ Պոեզիա (երկու մրցանակ) ◆ Դրամատուրգիա (երկու մրցանակ) Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր