Սեպտեմբերի 27-ին լրանում է Խաչատուր Աբովյանի և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: Պատմության մեջ սա Արարատ լեռան առաջին գիտական ուսումնասիրությունն էր, և բիբլիական առասպելի հետ ջրհեղեղյան հերոսից՝ Նոյից հետո՝ առաջին վերելքը (1829 թ. սեպտմբերի 27):

Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:30-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում «Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի կունենա «Արարատի հայացքով» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը, որից հետո հաղթող մասնակիցներին կհանձնվեն մրցանակները։ Նախատեսված է հաղթող լուսանկարի վրա AR տեխնոլոգիայի կիրառում՝ «Խաչատուր Աբովյան» ֆիլմից արարատյան տեսարանի հատվածով։

Հաջորդիվ՝ թանգարանի այգում Վահագն Հայրապետյան ջազային քառյակի մասնակցությամբ տեղի կունենա ջազ համերգ: