ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդիպել է Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ իրականացվող «Արվեստ առանց սահմանների» միջազգային պլեների մասնակիցների հետ։

Հայաստան են ժամանել Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ, Ի. Ե. Ռեպինի անվան ակադեմիայի և պետական համալսարանի դասախոսներ: Նպատակն է՝ ստեղծել նոր կապեր երկու երկրների բուհերի և նկարիչների միությունների միջև, վերականգնել ու վերաիմաստավորել ընդհատված համագործակցությունը:

Պլեներն անցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։