Լուրեր
ՀՊՖ-ն կիրականացնի միջոցառումների շարք՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին

Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Նույն օրը՝ ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և

Ստորագրվել է ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև գիտական համագործակցության միջոցառումների ծրագիրը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել նախագահության ընդլայնված նիստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության մասնակցությամբ: Նիստին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը,

Երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է 2022 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. նոյեմբերի 16-ը: Մրցույթն անցկացվում է

Շուրջ 25 երիտասարդական աշխատող մասնակցում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը անցկացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը: Այն ուղղված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետներին, երիտասարդների հետ գործնականում աշխատողներին և նրանց, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Դասընթացին մասնակցում են 25

Հայաստանը կդառնա ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ

Կառավարության՝ նոյեմբերի 4-ին կայացած նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջար­կությունը: Ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար:

«ՉԱՐԵՆՑ-125». մեկնարկել է նոր նախագիծ

«ՉԱՐԵՆՑ-125» հոբելյանական տարվան ընդառաջ՝ «Արար» կենտրոններում մեկնարկել է «Իմ Չարենցը» նախագիծը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ժողովրդական արվեստների թանգարանը և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ն նախաձեռնել են «Իմ Չարենցը»

Արցախի մասին ֆիլմը ճանաչվել է լավագույնը միանգամից 4 անվանակարգերում

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ») ճանաչվել է լավագույնը: Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը

Բարձրակարգ երաժշտության միամսյակ. ամփոփվել է «Արմենիա» փառատոնը

Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով ամփոփվել է «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը մեկ ամիս շարունակ դասական երաժշտության սիրահարներին բարձրակարգ համերգներ է մատուցել միջազգային համբավ վայելող երաժիշտների մասնակցությամբ: Ամփոփիչ

Հայտնի է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր հայտարարել է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը: Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն երիտասարդական մայրաքաղաք