Լուրեր
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանին և ցուցահանդեսների զարգացման պատասխանատու Քրիստին Վալլովերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի Աստվածաշնչի

Միջազգային գիտաժողովի և ցուցադրության բացում՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կմեկնարկի «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը։ Հաջորդիվ՝ ժամը 12:00-ին, կբացվի «Մեծամորի ոսկին»

Ի նպաստ որմնանկարների պահպանության. Հայաստան է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող,

«Ալեքսանդր Սպենդիարյան-150». կանցկացվի եռօրյա միջազգային գիտական նստաշրջան

Դեկտեմբերի 14-16-ը առցանց կանցկացվի «Ալեքսանդր Սպենդիարյան-150» եռօրյա միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի նշանավոր հոբելյանին: Գիտաժողովի բացումը՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Զեկույցներով հանդես կգան

Ս․ Փարաջանովի «Տրիպտիխը» կցուցադրվի Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում

Դեկտեմբերի 15-ին Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի «Musée National d’Art Moderne» ցուցադրությունների սրահում տեղի կունենա Ս․ Փարաջանովի «Տրիպտիխի»՝ «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.), ցուցադրությունը։ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի՝

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։

Կընդլայնվի հայ-սերբական մշակութային համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Սերբիայի Հանրապետության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները: Պատվիրակության կազմում էին Սերբիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչը, թանգարանի խորհրդական և համակարգող

ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում քննարկել է մշակութային համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 6-8-ը նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Աշխատանքային խմբի անդամներն են՝ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»