ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը անցկացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը:

Այն ուղղված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետներին, երիտասարդների հետ գործնականում աշխատողներին և նրանց, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Դասընթացին մասնակցում են 25 երիտասարդական աշխատողներ ամբողջ Հայաստանից։

Դասընթացն իրականացվում է երեք փուլով՝ հոկտեմբերի 5-8-ը, նոյեմբերի 1-4-ը, նոյեմբերի 22-24-ը:

Սեմինարներին քննարկվում են երիտասարդներին վերաբերող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են՝ ինքնաճանաչման և ինքնակատարելագործման բազային կարիքը, բազային ունակությունները և դրանց անհրաժեշտությունը, նոր դարաշրջանի աշխատաշուկայի յուրահատկությունները, մասնագիտական կողմնորոշումը և դրան աջակցող երիտասարդական աշխատանքի մեխանիզմները, երիտասարդակենտրոն մոտեցումները, բյուջե և բյուջեի բացատրությունը և այլն: Բանախոսներն ու դասընթացավարները կրթության ոլորտի փորձագետներ են, կրթության խորհրդատուներ, երիտասարդական ոլորտի աշխատակիցներ:

«Երիտասարդական աշխատողների վերապատրաստումներ» ծրագիրն իրականացվում է «Ֆիչըր» ՍՊԸ-ի կողմից՝ «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի համագործակցությամբ: