Լուրեր
ԿԳՄՍՆ-ն ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2023 թվականի հունվարի 30-ը ներառյալ՝ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր:

Գերմանիայում անցկացվել է «Հայաստանի երեկո» միջոցառումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղի են ունեցել հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Երկօրյա համերգները կայացել են Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում և

«Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրությամբ կներկայացվեն հայկական գորգերի եզակի օրինակներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ նոյեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։ Ցուցադրությանը կներկայացվեն գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի,

«Կանխարգելման և արտակարգ իրավիճակների պլաններ» թեմայով դասախոսություններ և փորձի փոխանակում՝ մշակութային հաստատությունների ներկայացուցիչների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ Հայաստանի մշակութային հաստատությունների մասնագետների համար կազմակերպում է «Կանխարգելման և արտակարգ իրավիճակների պլաններ» թեմայով դասախոսությունների և փորձի փոխանակման շարք: Դասախոսությունների շարքը միջազգային փորձին ծանոթանալու և այն տեղայնացնելու

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որտեղ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի

Ջավախքում իրականացվել է «Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված Վահան Տերյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Նինոծմինդա քաղաքում իրականացրել է «Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված ականավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ: Համերգային ծրագրում ընդգրկված են՝ Ֆելիքս Մենդելսոնի երկու մաս «Փառաբանության հիմն» թիվ 2 Սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը»

ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, որին ներկա է եղել