Լուրեր
«Դասարվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում բարձրարվեստ ստեղծագործություններ են ցուցադրվել ՀՀ մարզերում և համայնքներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին իրականացրել է «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի շրջանակում ՀՀ 10 մարզերի դպրոցներում աշակերտներին ներկայացվել են բարձրարվեստ ստեղծագործություններ: Ծրագիրն աշակերտներին բացառիկ հնարավորություն է տվել ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, կառուցվածքին,

2023 թ. Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների համալրման նպատակով ընդունվում են առաջարկներ

ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 7-ի N 789-Ա որոշմամբ ստեղծված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2023 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրել է առաջարկներ (կցված է): Շահագրգիռ կազմակերպություններն և անձինք կարող են հանդես գալ

Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ևս մեկ ծրագրի

Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին: Նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։ Այս համագործակցությունը նոր

Զալցբուրգի համալսարանի hայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը

Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ

Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնը՝ ներկայացնելով մեծանուն արտիստների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Համերգը նվիրված է թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը

«Ձգողականություն». համաշխարհային պրեմիերա՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին ներկայացվում է Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի: Բեմադրության երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն

«Շնորհակալություն եմ հայտնում երաժշտական կրթություն ստացող պատանիներին և նրանց ծնողներին». Արա Խզմալյան

ՀՀ մարզերի, Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների պետական պատվերով սովորող սաները հանդես են եկել «Ավանդույթների պահապանները» խորագիրը կրող հաշվետու համերգով, որը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր «Մշակութային աջակցության հիմնադրամը»: Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա

«Ապրելու ենք». կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի «Ապրելու ենք» խորագրով համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ Ճարտարապետների միության դահլիճում: Համերգային ծրագիրը ընդգրկել

Կառավարությունը հավանություն է տվել «Ստեղծագործ Եվրոպա» համաձայնագրին

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) մասնակցության մասին» համաձայնագրին: Համաձայնագիրը ստորագրվել էր ավելի վաղ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Եվրոպական