Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը:

Մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը:

Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների:

Մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:

Մրցույթի և մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հարթակներում.

https://www.mansuriancompetition.org/

https://www.facebook.com/profile.php?id=100086635276474

https://www.instagram.com/mansuriancompetition/

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ +37498760017 հետախոսահամարով, Էլ. հասցե՝ info@mansuriancompetition.org: