Լուրեր
«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։ Տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ Սուրեն Բաբայանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին 73 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ Սուրեն Բաբայանը: Հայ կինոյի պատմության մեջ Սուրեն Բաբայանն ուներ

Նոր տարրերով համալրվել է Հայաստանի` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները ներկայացվել են «Պրոռեստավրացիա» միջազգային փորձագետների խորհրդի նիստին

Հայաստանը մասնակցել է Մոսկվայում կայացած «Պրոռեստավրացիա» մշակութային ժառանգության միջազգային փորձագետների խորհրդի նիստին: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ որպես վերականգնման միջազգային փորձագետ: Նա ներկայացրել է «ՀՀ պատմության և մշակույթի

Ստրասբուրգում ներկայացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա ժողովը: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես Եվրոպական ժառանգության օրերի Հայաստանի Հանրապետությունում ազգային համակարգող: Հարություն Վանյանը

«ԼՈՖԹ Մեղրի» կենտրոնում Դանիել Դանիելյանը հանդիպել է երիտասարդների հետ

Սյունիքի մարզի Մեղրի համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հյուրընկալվել է ԿԳՄՍՆ աջակցությամբ հիմնադրված «ԼՈՖԹ Մեղրի» երիտասարդական կենտրոնում, որտեղ հանդիպել է համայնքի բնակիչների, մասնավորապես՝ երիտասարդների հետ

Դանիել Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում։ Աշխատանքային այցի նպատակն էր ծանոթանալ մարզերի որոշ համայնքներում գործող մշակույթի, արվեստի կրթօջախներին և

«Կողք կողքի» անվանումը արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը․ Դանիել Դանիելյան

Դեկտեմբերի 3-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը։ Համերգին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին

Հայ արվեստագետները մասնակցել են Լառնակայի միջազգային  «HOME/HOPE» խորագրով բիենալեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ hայաստանյան արվեստագետները մասնակցել են կայացած Լառնակայի միջազգային «HOME/HOPE» խորագրով բիենալեին: Լառնակայի բիենալեի համադրող Եվա Կրաֆտի կողմից ընտրվել էին հետևյալ հայ արվեստագետները՝ Ալեքսեյ Մանուկյան (Հայաստան), Շուշանիկ Դրոշակիրյան (Հայաստան), Արմեն Տեր-Մկրտչյան (Հայաստան),