Լուրեր
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը: Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ:

Ֆիլմարտադրության ոլորտում առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը

ԱԺ մայիսի 2-ի նիստում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը լրացումներ և փոփոխություններ են առաջարկել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում: Առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը

Մշակութային միջոցառմամբ նշվել է Աշխատանքի օրը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 1-ին «Արմենիա վայն» գործարանում (Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ) տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Աշխատանքի օրվան: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, Արագածոտնի

Շարունակվում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը

Այսօր ատեստավորումն իրականացվել է «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: Քննությանը մասնակցել է նախապես հայտագրվածների շուրջ 90 տոկոսը: Գործընթացին հետևել և մասնակիցներին հաջողություն է մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Տոնական հանդիսությամբ նշվել է Պարի միջազգային օրը

Պարի միջազգային օրվա առթիվ ապրիլի 29-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվել է տոնական հանդիսություն՝ տարբեր պարային խմբերի, պետական անսամբլների մասնակցությամբ։ Միջոցառման մեկնարկը տրվել է կարմիր գորգի արարողությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, Այս օրը հրաշալի առիթ է մեծարելու պարը՝ արվեստի այն ճյուղը, որը միավորում է մարդկանց հանուն խաղաղության և բարեկամության, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պատահական չէ, որ Այսիդորա Դունկանը պարը նույնականացնում

Քննարկվել են հայ-ռուսական մշակութային համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտել

Երևանում մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը

Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր մեկնարկել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» առաջին համաժողովը: Օրակարգում մշակութային կրթության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են։ Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում լիագումար նիստից առաջ ներկայացվել է Ռուսաստանի կինոյի պետական կենտրոնական թանգարանի պատրաստած «Երգում եմ քեզ,