ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Արհեստների միջազգային փառատոնը յուրաքանչյուր տարի ՀՀ մարզերից մեկում մեկտեղում է ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին՝ Հայաստանից և արտերկրից։ 2025 թվականին փառատոնը կհանգրվանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ «Երիտասարդները ստեղծում են համը խոհարարություն և արհեստներ» խորագրի ներքո։

Մասնակիցներին սպասվում է հայ և օտարազգի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ավանդական համեղ ուտեստներ, խոհարարական մրցույթ, լարախաղացի ներկայացում, ֆոտոանկյուն, ավանդական երգ ու պար, թաղիքե գորգի ստեղծում, ավանդական խաղեր, թանգարանային ցուցադրություն, վարպետության դասեր, համերգներ։

Փառատոնի առաջին օրը կկայանա համերգ Ethno Colors խմբի, երկրորդ օրը՝ «Գամմա» բենդի մասնակցությամբ:

Փառատոնի ծրագիրը կցվում է: