
Ռուսական արվեստի թանգարանում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, կբացվի «Հին Նոր տարի» եզակի ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ կցուցադրվի Մարինա Խաչմանուկյանի՝ տիկնիկների մասնավոր հավաքածուն։ Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն խորհրդային տիկնիկներն ու խաղալիքները, որոնք զարդարել են Սուրբ ծննդյան և Ամանորի տոնական օրերը: