ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսին, որն անցկացրել է «

Հեռուստատեսության հարգարժա՛ն աշխատակիցներ, ՀՀ կառավարության որոշմամբ արդեն մեկ տարի է՝ նոյեմբերի 29-ը նշվում է որպես Հեռուստատեսության աշխատողի օր՝ ի նշանավորումն հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակման: Սա կարևոր քայլ էր՝ վերահաստատելու պետության վերաբերմունքը ձեր կատարած աշխատանքի նկատմամբ, արժևորելու

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին Թբիլիսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, հանդես է եկել համերգով: Համերգին ներկա են եղել ՀՀ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես անդամակցել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» (Association of Significant Cemeteries of Europe/ASCE) ասոցիացիային: Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիան համարվում է մշակութային և

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։ Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին: Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը: Ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի շրջանակում նոյեմբերի 24-26-ը կայացել է առաջին երիտասարդական էքսպոն՝ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» խորագրով։ Եռօրյա միջոցառման բովանդակությունը մշակվել է երիտասարդների