Լուրեր
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովին

Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող

Շանթ Սարգսյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային (բլից) շախմատի Եվրոպայի առաջնությունում և արժանացել բրոնզե մեդալի։ 22 պարտիայում վաստակած 17,5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ

2022 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Վարպետության դաս. «Մեկնարկ» ծրագիրը կամփոփվի եզրափակիչ համերգով

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային տանը կկայանա վարպետության դաս՝ «Մեկնարկ» ծրագրի մասնակիցների եզրափակիչ համերգը: Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը: Համերգների ընթացքում

Հայ մարզուհին՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ, ծանրորդ Գրետա Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Գյումրեցի մարզուհին, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ կշռող ծանրաձողերը

Հայ ծանրորդները երկու բրոնզե մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված աշխարհի առաջնությունում երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս եկած 23-ամյա

Սոցիալական ձեռներեցության ծրագրին մասնակցել են երիտասարդներ ՀՀ մարզերից և Արցախից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության

«Քույր-դպրոցներ» ծրագիրը կամփոփվի ինքնատիպ համերգաշարով

Դեկտեմբերի 18-ին, 21-ին և 23-ին Երևանում կիրականացվեն Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի տարեկան եզրափակիչ համերգ-միջոցառումները: Դեկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգաշարի բացումը, որի ընթացքում «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին

ՌԴ Կազան քաղաքում օրերս տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողով: Այս հարթակն ընդգրկում էր ինչպես պատմության ու մշակույթի հուշարձանների, այնպես էլ բնության հուշարձանների հետ կապված թեմատիկ կլոր-սեղաններ: Համաժողովին մասնակցել են 56 երկրի ոլորտային ներկայացուցիչներ՝