Հայաստանի ներկայացուցիչ, ծանրորդ Գրետա Վարդանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունում։

Գյումրեցի մարզուհին, հանդես գալով 55 կգ քաշային կարգում, հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ կշռող ծանրաձողերը և հռչակվելով չեմպիոն։ Նա ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:

Գրետա Վարդանյանին ուղեկցել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը։ Նրա մարզիչն Արտակ Ներսիսյանն է։

Աշխարհի գավաթի խաղարկությանը 40 երկրի 243 մարզիկ է մասնակցում։