Լուրեր
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ եռակի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Պոկում վարժությունում Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ

Կայացել է «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացումը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ համագործակցությամբ։ Ցուցադրության

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգային ծրագրում հանդես են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը. դիրիժոր՝

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հրում վարժությունում գլխավերևում պահել է նախ 125 կգ, ապա 133 կգ և 136 կգ կշռող ծանրաձողերը: Այս արդյունքով Ամրոյանը ոսկե

Սեմինար-խորհրդակցություններ՝ «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի շրջանակում ապրիլի 20-23-ը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կայացել է սեմինար-խորհրդակցությունների շարք՝ հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների երաժշտատեսական

 Ամփոփվել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը. մասնակիցները ստեղծել են ֆիլմեր ԱԲ կիրառմամբ

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ կայացել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացրել է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համագործակցությամբ։ ԵԹԿՊԻ-ի «Անրի Վեռնոյ» կինոսրահում տեղի է ունեցել ծրագրի փակման

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 5-ակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ: Հայ ըմբիշը պայքարը

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 71 կգ քաշային Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 330 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծանրաձողը և փոքր ոսկե