Լուրեր
Վահրամ Դումանյանն այցելել է քննական կենտրոն

Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այդ առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը այցելել են Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որը Երևանում գործող 4

Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք

Փոփոխություն է կատարվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Համաձայն նոր օրենքի` տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող անձինք այսուհետ կարող են աշխատել որպես ուսուցիչ:

Արման Դարչինյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 75 կգ քաշային Արման Դարչինյանը Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է վրացի Գեորգի Կխարաբաձեին և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը

Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ

Անցած շաբաթվա վերջին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա այցելել է Մարալիկ, Արթիկ, Գյումրի, ծանոթացել մարզադպրոցների վիճակին, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ: Խոսելով ոլորտային խնդիրների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը

Բուսաբանության ինստիտուտում բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ին, բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն՝ Էկոէպիկենտրոն: Էկոէպիկենտրոնը ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Գերմանիայի

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջիկա համերգները

2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150– ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։ Caption Հունիսի

Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքի 80-րդ տարում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանը: Անսահման մեծ է նշանավոր արտիստի

Վահրամ Դումանյանը հանդիպել է ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Ազգային ժողովի՝ Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի և Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի ուղեկցությամբ, եղել է նաև Գորիսի պետական համալսարանում: Բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և