Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 75 կգ քաշային Արման Դարչինյանը Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է վրացի Գեորգի Կխարաբաձեին և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվել էին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը. 5 մրցավարները միաձայն՝ 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին: 3-րդ ռաունդում Դարչինյանը հաղթեց 3:2 հաշվով:

Հավելենք նաև, որ բռնցքամարտում սա Հայաստանի 2-րդ օլիմպիական ուղեգիրն էր: Առաջինը նվաճել է Կորյուն Սողոմոնյանը: