Լուրեր
«Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ կիրականացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը: Այն միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:

Կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը. հանդիպում գործընկերների հետ

Երիտասարդության ոլորտում նախորդ տարվա համագործակցության արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև 2026 թվականի նախատեսված ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության աջակցության ծրագրի»

ԵՊՀ-ում գերհամակարգչային կենտրոն է բացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Սուրեն

Այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ շարունակվում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին,

«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան 85-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: «Ձեր կյանքը հայ

Անիմացիոն ցուցահանդես և գրքի շնորհանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի հիշատակին

Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Այս կապակցությամբ Փարաջանովի թանգարանում բացվել է «Ֆիլմեր և հայտնիներ» խորագիրը կրող ժամանակակից անիմացիոն ցուցահանդեսը։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Այցելություն Սերգեյ Փարաջանովի շիրիմին․ այսօր նրա ծննդյան օրն է

Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Հայաստանի

«Սիրված և գնահատված եք պետության և հանդիսատեսի կողմից»․ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանի ծննդյան օրը

Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի

Համերգ՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում են համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ հայկական