Կայացել է ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի չորորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են 2025 թ. 15 հուշարձանների տարածքներում կատարված հնագիտական պեղումների հաշվետվությունները, այդ թվում՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս բլուրում (Ենգիջա), Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Արուճի միջնադարյան ամրոց-դղյակում, Արմավիրի
ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ մշակութային կենտրոններում: Շրջագայությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ընդգրկում է Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահները: Նվագախմբի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը․ շուրջ 100 բնակավայրերում «Մենք ենք մեր պետությունը» խորագրով անցկացվել են բանախոսություններ տարբեր ոլորտները ներկայացնող հանրային գործիչների կողմից։ Օրվա շրջանակում համայնքներում անցկացվել են նաև տաղավարային ցուցադրություններ, որտեղ ներկայացվել են
Քաղաքացու օրվա առիթով այսօր ՀՀ շուրջ 100 բնակավայրում կազմակերպվել են բանախոսություններ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բանախոսությամբ հանդես է եկել Տավուշի մարզում․ Դիլիջանի Հովհ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ համագործակցությամբ։ Ցուցադրության
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնյաների գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 23-ին՝ ժամը 23։59-ին, հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգային ծրագրում հանդես են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը. դիրիժոր՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը