ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.),
Հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հանրայնացնելու քաղաքականությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է: 2024 թվականին «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով արտերկրում լույս են տեսել հետևյալ գրքերը. Գրիգ, «Հիսուսի կատուն» (պատմվածքների ժողովածու, ալբաներեն, լատվիերեն և թամիլերեն), Արամ
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: Վայոց ձորի Գնդեվազի 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելով մեծանուն կոմպոզիտորին 85-ամյակի և վերջինիս նվիրված հոբելյանական համերգի կայացման առթիվ: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի
«Հանրապետության hրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում» տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-22:00: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից: Միջոցառման բացմանը ներկա
Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ Եվս մի քանի օր` մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կշարունակվի ցուցադրվել շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ:
2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի մտավորականի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել պետական հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ