Լուրեր
Կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ կրթական և սպորտային հաստատություններում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ 2020 թվականի կրթության ոլորտի օժանադակ ծառայությունների բյուջետային հատկացումներից վերաբաշխում է կատարվել և Կառավարության այսօրվա որոշմամբ` 743 մլն 769 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գումարը նախատեսված է ընդհանուր առմամբ 3 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային

Քննարկվել են սահմանափակումների պայմաններում թատերահամերգային կազմակերպությունների գործունեության տարբերակները

Մայիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և սահմանափակումների պայմաններում կազմակերպությունների գործունեության վերականգնման հավանական տարբերակները: «Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք

Մեկնարկել է «Եղե՛ք առողջ, մնացե՛ք տանը» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների, Հայաստանի նկարիչների, Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունների հետ նախաձեռնել է բարեգործական միջոցառում՝ «Եղե՛ք առողջ, մնացե՛ք տանը» խորագրով։ Նախագիծը յուրօրինակ հորդոր է ոլորտի ավագ

ՀՀԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ

Ամեն տարի այս օրը՝ ապրիլի 30-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսությամբ նշվում է Ջազի միջազգային օրը՝ որպես ջազ-երաժիշների մասնագիտական տոն: Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր կատարած աշխատանքը, նշանավորելու ջազի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Ջազը ոչ միայն ազատության,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Գրեթե չորս տասնամյակ է, ինչ համաշխարհային մշակութասեր հանրությունը տոնում է Պարի միջազգային օրը: Այս տոնը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է

«Միրզոյանական տոն» առցանց մրցույթ-փառատոն

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` 2014 թվականից մայիսի 10-12-ն անցկացվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը: Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը` հայ կինոյի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ կինոգործիչներ, Կինեմատոգրաֆիան ժամանակի և տարածության արվեստ է, բայցև տարածությունն ու ժամանակը հաղթահարող: Յուրաքանչյուր ֆիլմ իրական կյանքին զուգահեռ իրականություն է: Հաճախ դժվար է տարբերել իրականությունը կինոյից, և մենք բոլորս այդ երևակայածին իրողության կրողն ենք: Խոսելով հայ կինոյի մասին՝ պետք

Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր

Ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես կնշվի որպես Հայ կինոյի օր: Հայաստանի ազգային կինոակադեմիայի տեղեկացմամբ՝ ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր։ «Շնորհավորում

Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ