Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` 2014 թվականից մայիսի 10-12-ն անցկացվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը:
Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ այս տարի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը կիրականացվի առցանց մրցույթ-փառատոն ձևաչափով՝ «Միրզոյանական տոն» խորագրով: Նախաձեռնության նպատակն է քաջալերել պատանի կոմպոզիտորներին՝ հնարավորություն ընձեռել լսելի դարձնելու իրենց ստեղծագործությունները մշակութային առցանց հարթակներից:

Նախագծի կազմկոմիտեի կողմից ընտրված լավագույն ստեղծագործություններից կպատրաստվի միասնական տեսանյութ, որն Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, կտեղադրվի առցանց հարթակներում:

Մանրամասների համար կարող եք այցելել միջոցառման ֆեյսբուքյան էջ՝ facebook.com/mirzoyancompetition: