ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների, Հայաստանի նկարիչների, Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունների հետ նախաձեռնել է բարեգործական միջոցառում՝ «Եղե՛ք առողջ, մնացե՛ք տանը» խորագրով։ Նախագիծը յուրօրինակ հորդոր է ոլորտի ավագ սերնդի վաստակաշատ գործիչներին՝ արտակարգ իրավիճակում պահպանելու անվտանգության կանոնները:
Բարեգործական միջոցառման շրջանակում տրամադրվում են բժշկական և պարենային անհրաժեշտ պարագաներ:

Մայիսի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը բարեգործական միջոցառմանը մասնակցելու նպատակով նախարարությանը միացած կամավորների հետ այցելել է արվեստագետներին։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նրանց իրենց ավանդի ու տարիների ստեղծագործ աշխատանքի համար, հորդորել մնալ տանը և խոստացել, որ հանդիպումները լինելու են շարոնակական։
Նախագծում ընդգրկված են մշակույթի ոլորտի ավելի քան 143 ներկայացուցիչ: