Ամեն տարի այս օրը՝ ապրիլի 30-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսությամբ նշվում է Ջազի միջազգային օրը՝ որպես ջազ-երաժիշների մասնագիտական տոն:
Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր կատարած աշխատանքը, նշանավորելու ջազի երախտավորներին ու նրանց թողած ավանդները:
Ջազը ոչ միայն ազատության, անկաշկանդ մտքի ու անզուսպ երևակայության խորհդանիշն է, բարձր պրոֆեսիոնալիզմի ու կատարողականության ոլորտ, այլև Հայաստանի ու նրա ստեղծագործ ներուժի վարկանիշային ցուցիչ:

Ջերմորեն շնորհավորում եմ ջազի բոլոր գործիչներին և ջազային արվեստի նվիրյալներին, մաղթում` անսպառ ստեղծագործական ներշնչումներ: