Լուրեր
Ավարտվել է սպարտակիադայի ծրագրով բասկետբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը

Նոյեմբերի 21-ին Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բասկետբոլի մրցումները: Տղաների մրցաշարում մրցանակային տեղերի համար պայքարել են Արարատի, Արցախի, Տավուշի և Շիրակի թիմերը: Առաջին մրցանակակիր

Հայտնի են ուսանողական մարզական խաղերի սեղանի թենիսի մրցումների հաղթողները

Ավարտվել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարին մասնակցել են 14 բուհերի ուսանողներ: Տղաների պայքարում առաջին մրցանակակիր է դարձել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից Դավիթ Վարդանյանը: Երկրորդ հորիզոնականը

Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին

Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. նոյեմբերի 21-ի N 1055-Ա/2 հրամանով ստեղծվել է Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և ճարտարապետ(ներ)ի

Բազմակարծություն և կոմպետենցիոն ուսուցում խթանող դպրոցները կմիանան «Մասնակցային դպրոց» նախաձեռնությանը

Նոյեմբերի 20-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի է ունեցել «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի 2-րդ փուլը եզրափակող հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ազդարարվել է «Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանի սկիզբը` համապատասխան ցուցանակի բացմամբ: Միջոցառման ընթացքում հանձնվել են նաև կոմպետենցիոն ուսուցման 2-րդ փուլի

Հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող համերգը: Հանդես

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին

Նոյեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 անդամ պետությունների ոլորտային նախարարներ: Ն. Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը: Նախարարությունում աշակերտական խորհուրդ ունենալու հարցը բարձրացրել էին դպրոցականները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Խորհրդի

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Այսօր «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 30-ամյակն է: Տոնի առթիվ բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրում: Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, նշել է, որ

Կոմպոզիտորների միության՝ միջոցառումներով հագեցած աշունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերին մեկնարկել են «Պատմություն կերտելով» հոբելյանական, «Մենք ու մենք» մարզային համերգաշարերը և «Հայ ժամանակակից երաժշտության» 5-րդ փառատոնը: «Պատմություն կերտելով» նախագիծը նվիրված է տարվա հոբելյար կոմպոզիտորներին: Այս նախագծի