
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ,