ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձը, որոնք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ուսման վարձի միանվագ փոխհատուցում չեն ստացել:
ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել 16 մլն 344 հազար դրամ հատկացնել 59 ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձի միանվագ փոխհատուցման համար:
Ուսման վարձի միանվագ փոխհատուցում կտրամադրվի բուհերի վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են եղել բուհի ուսանողական համակազմում:
Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրած ցուցակների հիման վրա։
Նշենք, որ վերոնշյալ խմբերի շահառուներին ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է նաև 2021 և 2022 թվականներին: 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1 մլրդ 595 մլն 930 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 1613 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 382 մլն 307 հազար դրամ: