ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերին տեղի կունենան 25 միջոցառումներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Գործընկերներն են՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ն, «Վերսոպոլիս»-ը, «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» և «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ները։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնը բաց է նշված օրերին՝ ժամը 12:00-21:00-ն։ Գրքերի ամբողջ տեսականին վաճառվելու է 20-50% պարտադիր զեղչով:

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի ծրագիր

Մայիսի 25

12:00 Յոկո Տավադայի «Պատվիրակը» գրքի շնորհանդես | Գրանիշ
13:00 «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակի շնորհանդես | Թումանյանի թանգարան
14:00 «Իմ» մատենաշարի շնորհանդես | Ակտուալ արվեստ
15:00 Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդես | Հովհաննիսյան ինստիտուտ
16:00 Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդես | Զանգակ
17:00 Ռոբին Շարմայի «Հրովարտակ ուղղված ամենօրյա հերոսին» գրքի շնորհանդես | Բուկինիստ
18:00 Հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ
19:00 Համերգ. Լավ Էլի

Մայիսի 26

12:00 «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդես | Նյումեգ
13:00 Շուշան Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդես | Գրանիշ
14:00 Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե․ Շենոն Սալիվան և Յորղոս Կուտուվելաս | Վերսոպոլիս
15։00 Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդես | Զանգակ
16:00 Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես | Անտարես
17:00 Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդես | Նյումեգ
18:00 Կլաուդիո Պոցցանի և Լիլիթ Օսիպյան․ գրական-երաժշտական բաթլ
19:30 Հանդիպում Արմեն Զախարյանի հետ (Մեծ դահլիճում)

Մայիսի 27

12:00 Միսս Փերերգրինի «Յուրահատուկ երեխաների տունը» գրքի շնորհանդես | Արևիկ
13:00 Ոչ կենցաղային շփում։ Ի՞նչն է օգնում կենդանի զգալուն․ Դմիտրի Գարիչև, Ալեքսանդրա Շալաշովա, Տատյանա Սոլովյովա | «Մեծ գիրք» մրցանակ
14:00 Պոլսահայ նորագույն գրականությունը․ Սուրեն Դանիելյանի դասախոսությունը
14։00 Գրողներն ու ընթերցողները խաղում են «Այլկերպ» (Ձմեռային այգում)
15:00 Մոգականություն և ռեալիզմ․ Մարիամ Պետրոսյան, Ալեքսանդրա Շալաշովա
16:00 Ժամանակակիցը, ժամանակավորը և անժամանակը պոեզիայում. Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Մարինե Պետրոսյան
17:00 Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը և վարդագույն տիկինը» գրքի շնորհանդես | Վերնատուն
18:00 Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես | Էջ
19:00 Գրքի երևանյան փառատոնի փակման արարողություն և մրցանակաբաշխություն (Մեծ դահլիճում)

Events in English

May 25
19:00 Concert | Lav Eli (in the Big Hall)
May 26
14:00 “Verse Unveiled: An Afternoon of Poetic Expression” | Shannon Sullivan and Giorgos Koutouvelas | Versopolis
18:00 “Strings and Words”: A Literary-Musical Battle with Claudio Pozzani and Lilit Osipyan
May 27
19:00 Yerevan Book Festival Closing and Award Ceremonies (in the Big Hall)

Мероприятия на русском языке

25 мая
18:00 Татьяна Толстая: авторская встреча
19:00 Концерт | Lav Eli (в Большом зале)
26 мая
19:30 Встреча с Арменом Захаряном (в Большом зале)
27 мая
13:00 Небытовое общение. Что помогает ощутить себя живым?: Александра Шалашова, Дмитрий Гаричев. Ведущая – Татьяна Соловьёва | Премия «Большая книга»
15:00 В чёрном-чёрном городе есть чёрный-чёрный дом… Магия и реализм в произведениях Александры Шалашовой и Мариам Петросян
19:00 Торжественная церемония закрытия и награждение победителей Ереванского книжного фестиваля (в Большом зале)